19.05.2023|
10:14
Ֆրանսիսկո Գոյայի հանճարն աշխարհին ընծայեց կերպարվեստի այս գլուխգործոցը. «Սատուրնը (նույն ինքը՝ հունական Քրոնոսը) խժռում է իր որդուն»։ Շատ խորհրդանշական կտավ է, եթե այն դիտարկենք երեկվա դեպքերի ֆոնին։ Իհարկե, մեր դեպքում ոչ հայրն է Սատուրն, ոչ էլ որդին՝ Նեպտուն (շատ մանր են նման «էպիտետների» համար), սակայն ագահորեն լափելու սովորությունն ու աչքերից թափվող թրքադիվային մոլուցքը մեր ազգային պատուհասին խիստ բնորոշ են։ Երեկ այդ պատուհասը հերթական անգամ իր զավակներին բարոյապես խժռելու՝ հայհոյանքի և պարսավանքի թիրախ սարքելու, գնով ապահովեց հանրության ուշադրությունը շեղելուն միտված հերթական էժանագին ներկայացման բեմականացումը։